1886 թվականին Կառլ Բենցի կողմից ստեղծվեց երեք անիվանի առաջի բենզինային շարժիչով մեքենան։ Յոթ տարի անց ստեղծվեց չորս անիվանի մեքենա Բենցի կողմից։ Դրանից մեկ տարի անց վերջինս ստեղծեց ավելի զարգացած մեքենա։ 1907 թվականին «Դայմլեր»-ը ստեղծում է «Mercedes-35PS» մեքենան, որից հետո ակնհայտ երևում էր թե որքան է վատացել «Բենց» ընկերության առաջադիմությունը։ 1909 թվականին «Բենց» ընկերության կողմից ստեղծվում է այդ ժամանակի ամենահզոր մեքենան՝ «Բլիտցեն Բենցը» 200 ձիաուժ հզորությաբ։ Մինչև «Դայմլեռ» ընկերության հետ միացումը «Բենց» ընկերությունը արտադրել էր 47555 մեքենա։
G A Y A N E
вторник, 14 февраля 2017 г.
Համակարգիչները լինում են տարբեր ֆիզիկական ձևի։ Առաջին էլեկտրոնային համակարգիչները որոնք ստեղծվել են IBM ընկերության կողմից ԱՄՆ-ում 1941 թ. զբաղեցնում էին մի մեծ սենյակ, իսկ նրանց էլեկտրաեներգիայի ծախսը հասնում էր հարյուրավոր ժամանակակակից համակարգիչների էներգիայի ծախսին [1]։
Այսօր համակարգիչները հիմնված են միահավաք շրջույթների վրա, և միլլիարդավոր անգամներ արագ գործելով [2] զբաղեցնում են նախկին ծավալի մի փոքրիկ կտոր։ Այժմ պարզ համակարգիչը կարելի է տեղավորել ձեռքի ժամացույցի մեջ և սնուցել ժամացույցային մարտկոցից։
Անձնական համակարգիչները նրանց տարբեր ձևերով, դարձել են «ինֆորմացիոն դարի» նշանը և սովորաբար մարդիկ «համակարգիչ» ասելով պատկերացնում են հենց դա։ Սակայն իրականում ամենատարածված համակարգիչները ներդրված համակարգիչներն են, որոնք կիրառվում են ամենուրեք՝ ռազմական օդանավերից սկսած և խաղալիքներով վերջացված։
Համակարգիչների ունակությունը պահպանելու և կատարելու ծրագրեր կոչվող հրամանների ցանկերը դարձնում է նրանց չափազանց բազմանպատակ և տարբերում է համակարգիչները հաշվիչներից։
Աշխարհի ամենաթանկարժեք գիրքը գնվել էր 1994 թվականին «Microsoft» ընկերության հիմնադրի՝ Բիլլ Գեյթսի կողմից 24 մլն դոլլարով: Այս գրքի հեղինակն է Լեոնարդո Դա Վինչին։ Յուրաքանչյուրը գիտի հզոր գյուտարար և նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի այնպիսի գործերը, ինչպիսին են` «Մոնա Լիզան» , «Վիտրուվինյան մարդը» և «Գաղտնի ընթրիքը», սակայն այս վերածննդի կոթողի մասին ոչ բոլորը գիտեն։ Այս Կոթողի անվանումն է «Լեստերյան կոդեքս» ։ Այս կոթողը «ջրի, հողի և երկնային մարմինների տրակրատը» Լեոնարդո Դա Վինչիի մտքերի, եզրակացությունների և հայտնաբերումների հավաքածու է: Գիրքը բաղկացած է իրար ամրացված 18 մագաղաթե էջերից` , ընդ որում այդ գրքում տեքստը գրված է հայելու արտացոլանքում, այսինքն` գիրքը կարելի է կարդալ միայն հայելու օգնությամբ: Գիրքը զարդարված է նկարներով, որոնք ստեղծել է հենց ինքը Լեոնարդո Դա Վինչին, ինչը անկասկած բազմիցս բարձրացնում է նրա գինը: Արժի նաև նշել, որ բազմաթիվ աղբյուրներ սխալմամբ համարում են, որ աշխարհի ամենաթանկ գիրքը «Ամերիկացի թռչուններ» չորս հատորանոց գիրքն է, սակայն դրա արժեքը կրկնակի անգամ ցածր է` 11 մլն դոլլար:
|
Подписаться на:
Комментарии (Atom)